ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գայ գյուղում 41-ամյա տղամարդուն դանակահարել է 25-ամյա երիտասարդը․ նա ձերբակալվել է

Գայ գյուղում 41-ամյա տղամարդուն դանակահարել է 25-ամյա երիտասարդը․ նա ձերբակալվել է

Հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են, որ ժամը 22.00-ի սահմաններում Գայ գյուղի Երևանյան փողոցում գործող հացատան մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր 25-ամյա մի երիտասարդ:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: