երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գառնիկ Իսագուլյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գառնիկ Իսագուլյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, նախօրեին Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացրել։ Գրավի չափ էր սահմանվել 10 մլն դրամը։

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել էր 2021թ. դեկտեմբերի 22–ին։ Նա մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար:

  • Կիսվել: