չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գառնեցիները գնացել էին Սյունիք՝ ձկնորսության. Պարեկները նրանց մոտ գտել են իշխան, կարմրախայտ, բեղլու և էլեկտրահարող սարք

Գառնեցիները գնացել էին Սյունիք՝ ձկնորսության. Պարեկները նրանց մոտ գտել են իշխան, կարմրախայտ, բեղլու և էլեկտրահարող սարք

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ արտաքին զննությամբ սրահում հայտնաբերվել են իշխան, կարմրախայտ, բեղլու տեսակի ձկներ և էլեկտրահարող սարք: 40-ամյա վարորդն ու 30-ամյա և 36-ամյա ուղևորները, երեքն էլ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ հայտնել են, որ ընդհանուր 7,5 կգ ձուկը գիշերը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի հարակից գետից:

 

Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:

  • Կիսվել: