հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության արձագանքը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումներին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության արձագանքը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումներին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի դիտարկումներին 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

«Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է իր դիտարկումները 2023 թ․ հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայության բռնի տեղահանության մասին՝ հանձնակատարը մի քանի առանցքային դիտարկումներ է կատարել, մասնավորապես՝ նշելով, որ  «2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն էր»։ Հանձնակատարը նաև արձանագրել է, որ հայության տեղահանմանը նախորդել էին մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումները, որին բախվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի շրջափակման հետևանքով։ 

Մեկ այլ կարևոր դիտարկում է այն, որ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց»։ Այս խնդիրը իրապես մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ համացանցում պարբերաբար տարածվում են ադրբեջանցի զինվորների կողմից բնակարանների թալանի տեսարաններ պարունակող տեսագրություններ։ Բացի այդ, գույքի տնօրինման խոչընդոտումը խիստ բնորոշ է Ադրբեջանի իշխանություններին։ 1988-1992 թթ․ բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայությունն առ այսօր զրկված է պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում թողնված գույքի տնօրինման հնարավորությունից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: