կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատավարությունը նորից կվերսկսվի

Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատավարությունը նորից կվերսկսվի

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի, վերաբերյալ քրեական գործով դատավարությունը՝ չորս տարի անց նորից կվերսկսվի, քանի որ գործը քննող դատավորի՝ Արթուր Մկրտչյանի լիազորություններն այսօրվանից դադարել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։

Արթուր Մկրտչյանի լիազորությունների դադարումից հետո գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանին։

  • Կիսվել: