շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել են Երևանի քննչականի պետի պաշտոնից

Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել են Երևանի քննչականի պետի պաշտոնից

Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել են Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից:

Անրի Վարդանյանը, նշանակվել է մեկ այլ պաշտոնի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ:

Ինչպես արդեն հայնտի է՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հրամաններ է ստորագրել։ Ա. Քարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։

Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Մ. Վարդանյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Ա. Քարամյանի մեկ այլ հրամանով նշված պաշտոնում է նշանակվել Անրի Վարդանյանը, ով ինչ այդ աշխատում էր Երևան քաղաքի քննչական վարչության պետ։

  • Կիսվել: