չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գագիկ Բեգլարյանի ընտանիքի անդամները դիմել են ՀՀ վարչական դատարան եւ հայց ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության

Գագիկ Բեգլարյանի ընտանիքի անդամները դիմել են ՀՀ վարչական դատարան եւ հայց ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության

ՀՀ նախկին պաշտոնատար անձինք շարունակում են դատի տալ ՀՀ գլխավոր դատախազությանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ընտանիքի անդամները դիմել են ՀՀ վարչական դատարան եւ հայց են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազությանը:

Մասնավորապես, Հրանտ Բեգլարյանը, Նատելլա Բեգլարյանը եւ Նունե Նիկոլյանը պահանջում են, որ դատարանը ստիպի գլխավոր դատախազությանը 2020 թվականի հոկտեմբերի 08-ի որոշմամբ հարուցված թիվ 22-121-20 ուսումնասիրության վարույթը՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ ՍԴԱՈ-47 աշխատանքային որոշմամբ քննության ընդունված գործով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացումը, կասեցնել:

Դատելով իրավիճակից նախկին նախարարի ընտանիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» ՀՀ գլխավոր դատախաղության կողմից իրականացվող գործընթացի մասով դիմել է Սահմանադրական դատարան եւ հիամ դատարանից պահանջում է, որպեսզի դատախաղությանը կանգնեցնեն, մինչեւ ՍԴ որոշում կհրապարակի:

  • Կիսվել: