հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ․ Ոստիկանություն

Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ․ Ոստիկանություն

Լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին․

"Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա",- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

  • Կիսվել: