չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
 Գագիկ Խաչատրյանին սայլակով ու շտապօգնության մեքենայով են տեղափոխել դատարան․ տեսանյութ

Գագիկ Խաչատրյանին սայլակով ու շտապօգնության մեքենայով են տեղափոխել դատարան․ տեսանյութ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Գագիկ Խաչատրյանի գործով դատավարությունը:

Դատարանը դեկտեմբերին մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, այնուամենայնիվ չքննեց պաշտպանության միջնորդությունը` թույլ տալու մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով, այսօր միջնորդություն է ներկայացվելու նաև այս հարցով: Նշենք, որ հարցի քննությունը հետաձգվել էր, որպեսզի ստացվի մասնագիտական եզրակացությունը անկախ մարմնից` արդյոք հնարավոր է նման վիրահատություն Հայաստանում:

Փաստաբանական խումբը հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը խիստ սրված է, և այս պահին վիրահատության հետաձգումը կյանքի և առողջության լրջագույն ռիսկեր է պարունակում, ենթադրվում է հարց հրատապ քննություն։

Նշենք, որ Գ. Խաչատրյանը դատարան է բերվել անվասայլակով, շտապօգնության մեքենայով։

Հիշեցնենք՝ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար։

  • Կիսվել: