շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
Եթե նույնը չեք անում Աշոտյանի դեպքում, պրոբլեմ ունեք և կունենաք․ Աղվան Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանի հարսի երաշխավորության մասին

Եթե նույնը չեք անում Աշոտյանի դեպքում, պրոբլեմ ունեք և կունենաք․ Աղվան Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանի հարսի երաշխավորության մասին

Առաջին անգամ ապրեք, լավ բան եք անում, որ միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բերեք, ես էլ ստորագրեմ, բայց եթե նույնը չեք անում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, ապա պրոբլեմ ունեք եւ ունենալու եք։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Վերջերս պատգամավորներով երաշխավորություն էինք ներկայացրել Արմեն Աշոտյանի համար, մեջբերում դատավոր Դոլմազյանի որոշումից․ «Աշոտայանը տարաբնույթ կապեր ունի, այդ թվում՝ ԱԺ-ում, որոնք կարող է օգտագործել խոչընդոտելու եւ միջամտելու համար»։ Դոլմազյանի հակաիրավական արձանագրումը․ «ԱԺ-ում Աշոտյանի կապերի մասին է վկայում ՀՀ ԱԺ գործող 9 պատգամավորների կողմից Արմեն Աշոտյանի համար ներկայացված երաշխավորությունը»»,- իր խոսքում նշեց Աղվան Վարդանյանը՝ հարց ուղղելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, թե ինքն ինչպե՞ս կմեկնաբանի դատավոր Դոլմազյանի միտքը։

Ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանն ասաց. «Եթե ձեր իրավաբանը կամ խորհրդատուն ասում է, որ դատավորը ինչ-որ բան սխալ է արել, ապա պետք չէ քաղաքական ելույթներ ունենալ, պետք է ձեր փաստաբանին տալ հանձնարարական՝ դիմել 2 օղակի, մեկը ինձ որպես Արդարադատության նախարարի կարգապահականի դիմում ներկայացնել, եթե ինձ չեք վստահում, ապա վստահեք Էթիկայի հանձնաժողովին, որի կազմում կան բազմաթիվ փաստաբաններ, որոնք հենց ձեր ընկերների շահերն են պաշտպանում, ու տեսեք Էթիկայի հանձնաժողովը արդյո՞ք վարույթ կհարուցի, թե՞ ոչ»:

  • Կիսվել: