շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես ոչ մեկից ընդհանրապես չեմ վախենում. Գևորգ Բաղդասարյան

Ես ոչ մեկից ընդհանրապես չեմ վախենում. Գևորգ Բաղդասարյան

Պատերազմին առնչվող գործերը հույժ գաղտնի են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով պատերազմի հետևանքների հիման վրա հարուցված քրեական գործերով վկարներին ու գործի հանգամանքներին վերաբերող հարցերին։

Նա նշեց, որ իր վերահսկողության տակ գտնվող գործերով  ոչ մի տեղեկություն չի տա:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպե՞ս է, որ երբ ընդդիմադիրներին է վերաբերում, օրինակ Հատուկ քննչական ծառայության կայքը տեղեկություն հրապարակում է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է առնչվում, հույժ գաղտնի է, Գևորգ Բաղդասարյանը պարզաբանեց․ ՛՛Հույժ գաղտնին նախաքննական գաղտնիքը չէ, հույժ գաղտնին գաղտնիության այլ մակարդակ է, կան քրեական գործեր, որոնցում շոշափվում են պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, այդ քրեական գործերը հույժ գաղտնի են, դա նախաքննական գաղտնիքը չէ, որ ես ասեմ՝ նախաքննական գաղտնիք է ու չեմ հրապարակում՛՛:

Դիտարկմանը, որ հարցաքննվելը գաղտնի են պահում,ապա դա նշանակում է մի քանի բան` կամ չի հարցաքննվել, կամ կաշկանդվածություն կա կամ վախենում են, և գաղտնի են պահում, չեն հայտնում, Բաղդասարյանը հարցրեց՝ հա՞րց եք տալիս, թե՞ պատմում եք․ «Որ ավելի ուշադիր նայեք իմ դեմքին, վախենալ բառն ինձնից այս հեռավորությունից չեք օգտագործի, ես ոչ մեկից ընդհանրապես չեմ վախենում: Ասում եմ՝ գործերը՝ պատերազմի իրադարձությունները ներառող, որոնց հետ առնչություն եմ ունեցել, եղել են հույժ գաղտնի, դրա համար որևէ տեղեկություն չեմ տա, մնացածը ինձ , իմ լիազորություններին չեն վերաբերում՛՛:

  • Կիսվել: