երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ես չունեմ կաշկանդվածություն ՔՊ-ականների մասով. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված պատգամավորի մասին

Ես չունեմ կաշկանդվածություն ՔՊ-ականների մասով. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված պատգամավորի մասին

Ես չունեմ կաշկանդվածություն ՔՊ-ականների մասով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչող գործի մասին:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ Աղազարյանին չեն զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ասում եք ինչ-որ տեղեկություններ, որոնց մասին դուք չեք կարող տեղեկություն ունենալ»։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել: 

 

  • Կիսվել: