չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երկու դրվագ` նույն գյուղում. Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկու դրվագ` նույն գյուղում. Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը` Վաղարշապատի քրեական հետախույզները հունվարի 1-ին, ժամը 23-ին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` բյուրեղանման զանգվածով:

Տղամարդը հայտնել է, որ այն կրիստալ է, 22 հազար դրամով ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` անձամբ օգտագործելու համար:
Նմանատիպ մի միջոցառում էլ Վաղարշապատի քրեական հետախույզներն իրականացրել են հունվարի 3-ին: Երեկոյան ժամը 8-ին Թաիրով գյուղում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 38-ամյա մեկ այլ բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և ծխախոտի փայլաթիթեղի փաթեթ` լցված դեղնականաչավուն զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ փաթեթում շոկո տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել նույն հավելվածի միջոցով` անձնական օգտագործման համար:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: