երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Երկօրյա քննարկում՝ այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Երկօրյա քննարկում՝ այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մայիսի 8-ին և 9-ին երեխաների հետ կազմակերպվել է հանդիպում-քննարկում այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում մասնակից երեխաները խաղերի և քննարկումների միջոցով ծանոթացել են միմյանց հետ, ուսումնասիրել՝ երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, այլընտրանքային խնամքի տրամադրման ոլորտում առկա խնդիրները։ Իրականացվել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) կայանալիք ֆորումին մասնակցության նախապատրաստական աշխատանքներ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ ընդգծելով իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության և լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը՝ այդ թվում` այլընտրանքային խնամքի ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ձևավորելու տեսանկյունից։

Պաշտպանը կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացներում` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: