երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկարաժամկետում Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը. Փաշինյան

Երկարաժամկետում Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը. Փաշինյան

Մեր ընկալումն այն է, որ հետագայում՝ երկարաժամկետում, Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Ներքին գործերի նախարարությունում ՆԳՆ 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկել ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից, հետո իր կրթական ամեն փուլի համար վերապատրաստվի: Մարդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի աճելու և հասնելու մինչև Ոստիկանության ամենաբարձրագույն ղեկավար կազմ»,-ասաց վարչապետը:

Ընդգծվել է, որ յուրաքանչյուր մարզում Պարեկային ծառայությանը զուգահեռ ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք հանդիսանում են քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոններ, տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մոտեցնում պարեկային կարգախումբ՝ ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում Ոստիկանության աջակցության ցուցաբերումը:

  • Կիսվել: