երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երիտասարդները 58-ամյա կնոջ բնակարանից գողացել էին 45 000 դրամ և շինարարական գործիքներ

Երիտասարդները 58-ամյա կնոջ բնակարանից գողացել էին 45 000 դրամ և շինարարական գործիքներ

Անցած տարվա դեկտեմբերի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և մտել էին 58-ամյա մի կնոջ տուն, գողացել 45 000 դրամ և շինարարական գործիքներ՝ պատճառելով մոտ 160.000 դրամի վնաս: Բնակարանը Նանսեսնի փողոցում էր։

Նոր Նորքի քրեական հետախույզների՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումներն օրեր տևեցին և, ի վերջո, արդյունք տվին։ Պարզվեց կասկածվողների ինքնությունը։ 26 և 21 տարեկան երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչ են, փետրվարի 10-ին հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: