Երիտասարդների մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակներ և մետաղյա մահակ
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, ապրիլի 3-ի ժամը 19.30-ին Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, հրազեն, սառը զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել 17-ից 19 տարեկան յոթ երիտասարդի:
Բաժնում նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակներ՝ երկուսն է լիցքավորված 3-ական փամփուշտով, իսկ մեկի մոտ հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ:
Կատարվում է նախաքննություն: