երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի Իսահակյան փողոցի բնակիչ 34-ամյա Արտակ Գ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով: Արտակ Գ.-ն և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

  • Կիսվել: