շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Էրիկի մոտ» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպով Կոտայքի մարզի ոստիկանների կողմից հայտնաբերված ՀՀ ՊՆ գեներալն ու 4 մասնակիցները ձերբակալվել են

«Էրիկի մոտ» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպով Կոտայքի մարզի ոստիկանների կողմից հայտնաբերված ՀՀ ՊՆ գեներալն ու 4 մասնակիցները ձերբակալվել են

Ինչպես տեղեկանում ենք «Armlur»-ի մեր գործընկերներից, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի որոշմամբ հունվարի 11-ին Կոտայքի մարզում հայտնի «Էրիկի մոտ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի փաստով նախաձեռնված քրեական վարույթը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ որպես կասկածյալներ ձերբակալվել են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտապի պետի նախկից տեղակալ, գեներալ մայոր Տիրան Խաչատրյանն ու ևս 4 հոգի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ․ Խաչատրյանից բացի որպես կասկածյալներ ձերբակալվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 40-ամյա Աքսեն Սաֆարյանը, 50-ամյա Սերգեյ Շամիրյանը, 49-ամյա Գարիկ Հայրապետյանն ու 47-ամյա Նորայր Ավանեսյանը։

Ինչպես Տ․ Խաչատրյանը, այնպես էլ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի  օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ հայտնաբերել էին հունվարի 11-ին Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին: 

Կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն էր: 

Նրան ոստիկանները հայտնաբերել էին Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: 

Նրա մոտ այդ պահին եղել էր նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում էր, որ հենց դրանով էլ նա կրակոց էր արձակել: 

Հունվարի 11-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց էր հնչել և կար վիրավոր: 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի  օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը: 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել էին արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրակոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ: 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ու մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում էին, «Աբովյան» բժշկական կնետրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 47-ամյա Հրայր Մ.-ն է: 

  • Կիսվել: