երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհի պատճառը պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել

Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհի պատճառը պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել

Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհի պատճառն ուսումնասիրելու համար ստեղծվել է տեխնիկական մասնագիտական հանձնաժողով, որի աշխատանքները կավարտվեն մի քանի օրից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։

Հայտնել էինք, որ Երևանի Սեբաստիայի փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային։

«Իմ հրամանով ստեղծվել է տեխնիկական մասնագիտական հանձնաժողով , որն ամենայն մանրամասնությամբ կուսումնասիրի պատահարի պատճառը և կներկայացնի իր մասնագիտական եզրակացությունը»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: