կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում թալանել են «HSBC» բանկի վարչության տնօրենի «Ձոր 2» թաղամասում գտվող տունը

Երևանում թալանել են «HSBC» բանկի վարչության տնօրենի «Ձոր 2» թաղամասում գտվող տունը

Նոյեմբերի 13-ին, անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է  ստացվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Սուրեն Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Ձոր 2» թաղամասի հասցեներից մեկի կիսակառույց շինության դուռը և այնտեղից գողություն կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը

Տեղում Սուրեն Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողացել են «Ֆոնդիտալ» մոդելի 2 ջեռուցման կաթսա, միջսենյակային դռների փակաները և շինարարական գործիքներ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սուրեն Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «HSBC» բանկի գործատվական վարչության տնօրեն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վնասի չափը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղղությամբ:

  • Կիսվել: