կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում սինագոգի հրկիզման դեպքով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Երևանում սինագոգի հրկիզման դեպքով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Երևանում սինագոգի հրկիզման դեպքով Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

Վարույթը նախաձեռնվել է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Պարզվում է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Երևանում նոյեմբերի 15-ին անհայտ անձիք փորձել են այրել հրեական միակ սենագոգը։ Սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է, առաջինը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին։ 

  • Կիսվել: