կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում 24-ամյա երիտասարդը տնից փողերը գողացել և տանուլ է տվել բուքմեյքերական կայքում

Երևանում 24-ամյա երիտասարդը տնից փողերը գողացել և տանուլ է տվել բուքմեյքերական կայքում

Նոյեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Մամիկոնյանց փողոցի իր բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 300 Եվրո, 100 000 դրամ, 6500 դոլար և ոսկյա զարդեր:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 24-ամյա որդին:

24-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Հայտնել է նաև, որ գողացած ամբողջ գումարը տանուլ է տվել բուքմեյքերական կայքում:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: