երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրենի կալանքը երկարաձգվեց

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրենի կալանքը երկարաձգվեց

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրեն Արման Դավթյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ նա առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով կալանավորվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

2-ամսյա կալանքի ժամկետը լրացել էր, դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս 2 ամսով երկարաձգել կոմբինատի նախկին տնօրենի կալանքը:

  • Կիսվել: