կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երեկ ՀՀ իշխանական պատգամավորները կռիվ տվեցին ՀՀ ընդդիմադիր պատգամավորի ելույթի իրավունքի համար․ Դանիել Իոաննիսյան

Երեկ ՀՀ իշխանական պատգամավորները կռիվ տվեցին ՀՀ ընդդիմադիր պատգամավորի ելույթի իրավունքի համար․ Դանիել Իոաննիսյան

Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի իշխանական պատգամավորները բարեհաջող կռիվ տվեցին Հայաստանի ընդդիմադիր պատգամավորի խոսքի (ելույթի) իրավունքի համար (երբ թուրք նախագահողը փորձում էր ընդհատել այն)։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը․

«Ընդորում, ընդդիմադիր պատգամավորը այդ պահին խոսում էր Հայաստանի իշխանությունների ապիկարության արդյունքում Լեռնային Ղարաբաղի խնդրի վատթարացման մասին։ Բայց նաև ՔՊ-ին ուղղված այդ քննադատությունը ետ չպահեց իշխանականներին` պայքարելու ընդդիմադիրի ընդհատված այդ ելույթի շարունակման համար։

Սա իրապես լավ օրինակ էր։ Անկախ նրանից, թե անձնական ինչ վերաբերմունք ունենք իշխանականներ Ռուբեն Ռուբինյանի, Վլադիմիր Վարդանյանի ու ընդդիմադիր Հայկ Մամիջանյանի (կամ նրանց քաղաքական ուժերի) նկատմամբ»։

  • Կիսվել: