կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ելփին գյուղի բնակչի մոտ ապօրինի պահվող հրացան կար

Ելփին գյուղի բնակչի մոտ ապօրինի պահվող հրացան կար

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հունվարի 15-ին որսագողության դեմ պայքարի շրջանակում իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Ելփին բնակավայրի վարչական տարածքում մի տղամարդու մոտ նկատել են երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Ստուգմամբ պարզվել է, որ նա հրացանը կրում է առանց համապատասխան փաստատթղթերի:

 

Ելփին գյուղի 40-ամյա բնակիչը, երկփողանի որսորդական ողորկափող հրացանը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: