կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էջմիածնում 16-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

Էջմիածնում 16-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում իրացնելով ստացված տվյալները՝ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Մրգաստան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանու:

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ առանց համապատասխան թույլտվության:

Պատանին հայտնել է, որ ատրճանակը պատկանում է 19-ամյա ընկերոջը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: