ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի` Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում
արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

  • Կիսվել: