երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը

Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը

«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից: 

Հարցին՝ ինչի մեջ է մեղադրվում տնօրենը, դատախազությունից առայժմ չեն մանրամասնում:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

  • Կիսվել: