երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում

Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում

Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ օտարերկրյա մի քանի քաղաքացիներ են ներգրավվել: Այս դրվագով երկու անձի վերաբերյալ գործը, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի, անջատվել է: Այդ մասով գործն ուղարկվել է դատարան։

Ապօրինի սահմանահատումն իրականացնելու համար որպես մեղադրյալ ներգրավված օտարերկրյա մյուս անձանց, այդ թվում նաև՝ Միլե Միլենկովսկիի մասով նախաքննությունը շարունակվել է, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում:

  • Կիսվել: