կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սերբիան մտադիր է Թուրքիայից Bayraktar TB2 հարվածային անօդաչուներ գնել

Սերբիան մտադիր է Թուրքիայից Bayraktar TB2 հարվածային անօդաչուներ գնել

Սերբիայի նախագահը հայտարարել է Թուրքիայից Bayraktar TB2 հարվածային անօդաչուներ գնելու մասին, հաղորդում է Avia Pro-ն:

Սերբիայի իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիայից Bayraktar TB2 հարվածային-հետախուզական անօդաչուների խոշոր խմբաքանակ ձեռք բերելու մասին: Խոսքը, ենթադրաբար, 12 հարվածային անօդաչուի մասին է, սակայն հատկանշանական է ոչ միայն այն հանգամանքը, որ Բելգրադը չի դիտարկել ռուսական անօդաչուների ձեռքբերման հնարավորությունը, այլեւ այն, որ Սերբիայի նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է հարվածային անօդաչուները մատակարարել անհապաղ:  

«Երկու օր առաջ կայացած զրույցում ես հարցրել եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին «Բայրաքթարների» մասին եւ խոստում եմ ստացել, որ մենք կկարողանանք գնել դրանք եւ հանձնել սերբական բանակի սպառազինմանը»,- հայտարարել է Սերբիայի նախագահն՝ ընդգծելով, որ թուրք առաջնորդին խնդրել է հարվածային-հետախուզական անօդաչուների մատակարարումն արտահերթ իրականացնել:

Թե ինչով է պայմանավորված հարվածային-հետախուզական անօդաչուների մատակարարման շտապ անհրաժեշտությունը, դեռեւս անհայտ է, սակայն մասնագետները կարծիք են հայտնել, որ  դա կարող է պայմանավորված լինել Կոսովոյում հնարավոր հակամարտությամբ, որի մասին ավելի վաղ հաղորդվել էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերբիան նաեւ 12 ֆրանսիական Rafale կործանիչ է ձեռք բերելու. այդ մասին լուրերը հաստատել է նաեւ սերբ առաջնորդը:

  • Կիսվել: