հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է ՍԴ-ում ընթացող բարեփոխումների օրակարգը

Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է ՍԴ-ում ընթացող բարեփոխումների օրակարգը

Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Բարձր դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:
 
Հանդիպման նպատակն էր համակարգել դոնոր կառույցների հետ զուգահեռ իրականացվող ծրագրերը՝ կրկնություններից խուսափելու, իրականացվող աշխատանքներն առավել նպատակային դարձնելու, այդ կերպ՝ կայուն համակարգային փոփոխությունները կյանքի կոչելու համար։
 
ԱՄՆ ՄԶԳ՝ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL), ԵԽ երևանյան գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ներկայացուցիչները։ Հանդիպմանը քննարկվել են Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումների օրակարգը, գործողությունների ծրագիրը, ինչպես նաև նախանշվել են դոնոր կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ աշխատանքի հստակ ուղղությունները։
 
Քննարկման մասնակիցները վստահություն են հայտնել, որ աշխատանքային նման ձևաչափն արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցող կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին հնարավորություն կտա համախմբվել արդարադատության ոլորտի կառույցների հետ արդյունավետ համագործակցության գաղափարի շուրջ՝ բարեփոխումների գործընթացը դարձնելով առավել արդյունավետ և տեսանելի։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: