ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դմիտրիյ Սետրակովին  իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել․ պարզաբանում

Դմիտրիյ Սետրակովին իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել․ պարզաբանում

ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանմամբ է հանդես եկել՝ վերջերս ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացի Դմիտրիք Սետրակովին ՌԴ իրավապահ մարմինների կողմից ձերբակալելու և Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու փաստի արթիվ։ ՀՀ Գլխավոր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․

«Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել։

Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»։

  • Կիսվել: