երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 186 դեպք

Դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 186 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 46, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 22-ական, խարդախության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խուլիգանության՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, հոգեկան ներգործության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության՝ 3-ական, սպանության փորձի, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթման, ինչպես նաև շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փողերի լվացման, հարկերից խուսափելու, անհետաձգելի միջամտության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ և կնիքներ շորթելու, ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 4 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար. 2 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: