երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեղատներից մեկում 36-ամյա տղամարդը մի կնոջ պարանոցից պոկել ու հափշտակել էր ոսկյա շղթան

Դեղատներից մեկում 36-ամյա տղամարդը մի կնոջ պարանոցից պոկել ու հափշտակել էր ոսկյա շղթան

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունները կողոպուտի մասին էին։ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի դեղատներից մեկում 36-ամյա մի տղամարդ 34-ամյա մի կնոջ պարանոցից պոկել, հափշտակել էր ոսկյա շղթան ու դիմել փախուստի։

Այս մասին հայտնում են ոստիկանութունից։

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 2-ին տղամարդը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը։

36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: