չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի․ պաշտպան

Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի․ պաշտպան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նշենք, որ դատարանը Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով։

«Լիովին անտրամաբանական է։ Ոչ մեկ չի ուզում, որ ազատության մեջ գտնվող անձինք կալանավորվեն։ Հակառակ մոտեցումն ենք խնդրում, որ կալանքի տակ գտնվող անձանց նույնպես հնարավորություն տրվի ազատության մեջ գտնվելու՝ հաշվի առնելով նաեւ, որ որեւէ պաշտոն այլեւս չեն զբաղեցնում»,- նշեց փաստաբանը։

 

  • Կիսվել: