երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանի, «Պատրոն Դավոյի» եւ մյուսների կալանքի հարցով քննությունը կշարունակվի վաղը

Դավիթ Տոնոյանի, «Պատրոն Դավոյի» եւ մյուսների կալանքի հարցով քննությունը կշարունակվի վաղը

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ,  քննվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի որպես «Պատրոն Դավո»), ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին միջնորդությունները։

Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ 15։30-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանները դատավոր Մնացական Հարությունյանին բացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանն այսօր մերժել է։

Հիշեցնենք, որ պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ նրանց ազատ արձակելու որոշում կայացնի։

  • Կիսվել: