երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ես գիտեմ՝ ինչու ինձ պատժեց. Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին հարցին ի պատասխան (տեսանյութ)

Ես գիտեմ՝ ինչու ինձ պատժեց. Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին հարցին ի պատասխան (տեսանյութ)

Այսօր ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, այդպես վարվեց իր հետ։

՛՛Ես գիտեմ, թե ինչու ինձ պատժեց, չեմ խեղճանում՛՛,-ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ հույս ունի, որ նոր փորձաքննություն կնշանակվի․ «Պաշտոնապես հայատարարում եմ՝ թե գնման պահին, թե գնումից երկար ժամանակ հետո և թե այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են, ամենայն պատասխանատվությամբ եմ սա ասում»։

Տոնոյանը հավելեց, որ իշխանության համար երբեք չի պայքարել, իսկ ովքեր այսօր պայքարում են, իրենք քաղաքականության մեջ չեն եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի նախկին նախարարը կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: