կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն» կշարունակի մնալ կալանքի տակ

Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն» կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի  որոշմամբ՝ մեկ ամսով  երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման  ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտից:

Նշենք, որ  սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

  • Կիսվել: