երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դավիթ Գալստյանը կարողություններ ուներ ՀՀ մատակարարումների կազմակերպման այդ ուղիների զմռսված լինելու պայմաններում. Դավիթ Տոնոյան

Դավիթ Գալստյանը կարողություններ ուներ ՀՀ մատակարարումների կազմակերպման այդ ուղիների զմռսված լինելու պայմաններում. Դավիթ Տոնոյան

Ինչո՞վ կհիմնավորեք պատերազմի ընթացքում Ձեզ հետ մի շարք կողմնակի անձանց ներկայությունը Արցախի ՊԲ հրամանատարական կետում, այն էլ՝ մարտական կառավարման կենտրոնում: Այդ մասին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:

«Մարտական կառավարման կենտրոնը չի սահմանափակվում 1 դահլիճով. այդ դահլիճում, որտեղ նկարահանումներ են կատարվում և այդ դահլիճում, որտեղ կարող են լինել այնպիսի անձինք, որոնք որոշումների կայացման վրա ներազդեցության իրավունք չունեն կամ  տեղեկանալու, կամ լսելու, կամ լինելու: Իրենք գտնվում են հատուկ կահավորված դահլիճում, որտեղ իրականացվում են նկարահանումներ. ընդ որում՝ նկարահանումներ՝ հակառակորդին մոլորության մեջ գցելու, մեր ԶՈՒ, հասարակության բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու: Այն սենյակներում, որտեղ կատարվում էին որոշումներ, այդ սենյակներում այդ անձինք ներկա չեն եղել: Եթե անգամ այդ դահլիճում պետք է որոշումներ կայացվեին, որոշումների կայացման և քննարկումների ընթացքում այդ անձինք դուրս էին գալիս: Նկարների վրա հայտնված անձինք դուրսն են եղել իմ քննարկումների ժամանակ»,- ասաց Տոնոյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև հետաքրքրվեց, թե 2020 թվականի սեպտեմբերին Դավիթ Գալստյանը, նույն ինքը «Պատրոն Դավոն» ինչ պաշտոն է զբաղեցրել ՊՆ համակարգում:

«Ինքը չի եղել իմ խորհրդականը, բայց ինքը եղել է այն անձը, որը անհրաժեշտ էր, և ես չգիտեի՝ դա 44 օր է տևելու, ինչքան է տևելու. նա եղել է այն անձը, որը որ հնարավորություն ուներ և հմտություններ, և կարողություններ ուներ մատակարարումների կազմակերպման ՀՀ մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում, որը նաև ինքը իրականացրել է»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը:

  • Կիսվել: