երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դավիթ Գալստյանը (Պատրո Դավո)  նորից կկալանավորվի

Դավիթ Գալստյանը (Պատրո Դավո) նորից կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 1-ին, բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գալստյանը վերջին անգամ կալանավորվել է հունվարի 31-ին: Քրեական վարույթի բովանդակությունը գաղտնի է պահվում թե՛ իրապահների, եւ թե՛ Գալստյանի փաստաբանների կողմից:

Նշենք, որ Դավիթ Գալստյանն անցնում է նաեւ անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով: Նա այդ գործով տեւական ժամանակ կալանավորված էր, եւ ազատ էր արձակվել գրավի դիմաց:

  • Կիսվել: