ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատավորները չընտրեցին ՍԴ նախագահ և փոխնախագահ. նիստը կշարունակվի վաղը

Դատավորները չընտրեցին ՍԴ նախագահ և փոխնախագահ. նիստը կշարունակվի վաղը

ՍԴ նախագահ և փոխնախագահ այսօր նույնպես ՍԴ դատավորները չընտրեցին:

Թեկնածուներն առաջադրվել են, նիստն ընդմիջվել է, այն կշարունկավի վաղը, 10:30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Նա նշեց, որ քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածուի, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել:

Շաթիրյանը, սակայն, անուններ չտվեց, միայն հաստատեց, որ խոսքը մամուլում շչրջանառվող անունների մասին է:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, վերիջնս ինքնաբացարկ է ներկայացրել, և ինքնառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը:

Ըստ Շաթիրյանի՝ թեկնծուն ինքնաբացարկ է հայտնել, որովհետև չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:

Նա անդրադարձավ հարցին, թե արդյոք ՍԴ նախագահի ընտրություններով հանգուցալուծվելու՞ է ՍԴ ճգնաժամը: ՍԴ դատավորն ասաց, որ երբեք չի պնդել, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, ասել է, որ առկա են որոշ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Լուծումների հետ կապված գործընթացի առնչությամբ բազմիցս ներկայացրել եմ հրապարակային ելույթներ և հաստատում եմ դիրքորոշումս: Այլ հարց է, թե գործընկերներս, հանրությունը, քաղաքացիական հասարակությունը որքանով են կիսում իմ մոտեցումները: Իսկ այս պահին, որպես ՍԴ դատավոր, բնականաբար զերծ կմնամ մեկնաբանություններից՛՛:

  • Կիսվել: