երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դատավորներին պատասխանատվության ենթարկելը քաղաքական պատճառներով չէ, կարող եմ ապացուցել․ Մինասյան

Դատավորներին պատասխանատվության ենթարկելը քաղաքական պատճառներով չէ, կարող եմ ապացուցել․ Մինասյան

Դատաիրավական ռազմավարությունների նախագիծը, որը ներառում է 2022-2026 թվականները և հասարակության մեջ քննարկվող խնդիրներն ու մտահոգությունները, ներառված են այստեղ։ Նախագծի քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

Նա  ասաց, որ բուռն քննարկումներ են տեղի ունենում։

«Կա երկու մոտեցում, և մեր գործընկերները այսօր քննարկման արդյունքում դուրս բերեցին այդ երկու մոտեցումները։ Մի մոդելը դա կոշտ վեթթինգն է՝ ալբանական տարբերակը, որտեղ մեկ օրում բոլոր դատավորները դուրս են գալիս համակարգից և սկսվում է նոր դատավորների մուտքը համակարգ՝ նոր օրենսդրությամբ սահմանված կարգով»,- պարզաբանեց Մինասյանը։

Փոխնախարարի խոսքով, սակայն, քննարկմումնների արդյունքում բոլորն են հասկացել, որ այս մոդելը առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ իրականացնել։

Լրագրողի այն դիտարկմանը, թե կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն դատավորները, որոնք հակաիշխանական վարքագիծ ունեն, Մինասյանը չհամաձայնվեց և նշեց որ կարող է հակառակն ապացուցել․ «Հասարակությունը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում Բարձրագույն դատական խորհուրդում։ Տեսնում ենք, որ այնտեղ կարգապահական պատասխանատվության են ենթարկվում կամ չեն ենթարկվում ոչ քաղաքական դրդապատճառներով»։

Հետո Գրիգոր Մինասյանը հավելեց․ «Այդ մոտեցումը շատ անարդար է»։

  • Կիսվել: