երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի

Դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի

Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, մասնակցությամբ և, բոլոր մասնագիտացումների դատավորների ներգրավմամբ, տեղի է ունեցել եռօրյա քննարկում՝ նվիրված դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը։
 
«Ներկայացվել են դատավորների գործունեութան գնահատման նոր համակարգը և մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել մշակված մեթոդաբանությունը:
 
Հատկանշական է, գործող կարգով գերազանց և լավ գնահատված դատավորներն առաջարկվող նոր կարգով ավելի ցածր ցուցանիշ են ունեցել։
 
Նոր մեթոդաբանության և կարգի համաձայն՝ դատավորները կգնահատվեն 2 տարին մեկ և ավելի հստակ չափանիշներով։
 
Հարկ է նշել, որ այս միջոցառումները և դատավորների գործունեության գնահատման համակարգի փոփոխությունը հնարավոր է եղել իրականացնել միջազգային և տեղական փորձագետների հետ միասին՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ»,- ասված է Դատական իշխանության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: