երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց

Դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց։ Դատական նիստը շարունակվում է։

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Վերջինս պետք է քննի Ռ․ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Ինքնաբացարկի հիմք են դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։

Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։

  • Կիսվել: