ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատավոր Հովհաննիսյանը միջնորդեց՝ կարճել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը

Դատավոր Հովհաննիսյանը միջնորդեց՝ կարճել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ օգոստոսի 19-ին, Երեւան  քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ-ի միջնորդությունն էր քննում:

Արման Հովհաննիսյանը նիստի ընթացքում միջնորդեց վարույթը կարճել։

Ըստ դատավորի՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն ապօրինի է եւ միջամտություն է դատարանների անկախությանը։

ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը՝ դատավորի կողմից ներկայացված միջնորդությանը ծանոթանալու համար։

Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ը՝ ժամը 15։00-ին։

Նշենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթի հարուցման պատճառ է հանդիսացել ՀՀ ԱՆ նախարարի կողմից ներկայացված 2 միջնորդությունները՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացուն Վրաստանի դատական ակտերի հիման վրա կալանավորելու ու Վրաստանին հանձնելու մասին, դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից մերժելը:

  • Կիսվել: