շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատավոր Գայանե Վարոսյանի լիազորությունները դադարեցված են․ ԲԴԽ

Դատավոր Գայանե Վարոսյանի լիազորությունները դադարեցված են․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի կողմից 2022 թվականի փետրվարի 4-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

2022 թվականի փետրվարի 11-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի լիազորությունները համարել դադարած»:

  • Կիսվել: