հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատավոր Բորիս Բախշիյանը կալանքի տակ կմնա եւս մեկ ամիս. քննիչի միջնորդությունը դատավորը մասնակի բավարարել է

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանքի տակ կմնա եւս մեկ ամիս. քննիչի միջնորդությունը դատավորը մասնակի բավարարել է

Քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվեց մասնակի՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռեւս որեւէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որեւէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ եւ անաչառ, զերծ ներքին եւ արտաքին ճնշումներից:

Այս գործը անօրինականությունների բնույթով եւ ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ»,- գրել է փաստաբանը։

  • Կիսվել: