շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մեզ տրամադրվեց. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մեզ տրամադրվեց. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մեզ տրամադրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Հավանաբար, քիչ անց այն արդեն դատարանում կլինի։ Նիստի ժամի մասին կտեղեկացնենք»,- հայտնել է Սարգսյանը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Հավելենք նաև, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Բախշիանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։

  • Կիսվել: