ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատավոր Արսեն Նիկողոսյանի դիմումի հիման վրա ԲԴԽ-ն դիմել է ոստիկանություն

Դատավոր Արսեն Նիկողոսյանի դիմումի հիման վրա ԲԴԽ-ն դիմել է ոստիկանություն

Այսօր, հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից հունիսի 18-ին կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:

InfoPort.am-ին ԲԴԽ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, քր ստացված դիմումի քննարկման համար այսօր, ժամը 14.00-ին դատավոր Ա. Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Ըստ աղբյուրի լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը այն դատավորն է, որը երեկ որոշել էր 2մլրդ դրամ գրավիդիմաց ազատ արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին։

  • Կիսվել: